Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Խնջույքը կունենար այլ վերջաբան, եթե...

Խնջույքը կունենար այլ վերջաբան, եթե...
02.06.2013 | 18:36

Օրը սկսվեց հերթական սահմռկեցուցիչ տեղեկատվությամբ: Գորիսում, Սդղի լճի մոտ կեսգիշերին տեղի ունեցած խնջույքն ունեցել է ողբերգական ավարտ: Ըստ շրջանառվող և կայքերում տեղ գտած լուրերի՝ վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի միջև: Մարզպետն ապտակել է Բուդաղյանին, կողմերը շարունակել են միմյանց հետ հաշիվներ պարզել: Խնջույքին ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Այնուհետև Գորիսի Գետափնյա թաղամասում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչել են կրակոցներ: Հրաձգությանը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի մերձավորներն ու թիկնապահները և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն ու իր մերձավորները: Միջադեպի հետևանքով Ավետիք Բուդաղյանը մահացել է հրազենային վնասվածքից, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Ծանր վիճակում է նաև հրազենային վնասվածք ստացած Նիկոլայ Աբրահամյանը, ով մարզպետի մերձավորներից է:
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու հոդվածներով:
Կան ձերբակալվածներ, որոնց անունները ոստիկանությունը չի նշում:
Հայտնի է նաև, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարվածի առթիվ բացատրություններ է տալիս Գորիսի ոստիկանության բաժնում:
Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետը հերթական անգամ հայտնվում նման սկանդալային պատմության մեջ: Երկու տարի առաջ էլ նա Երևանի <Արմենիա-Մարիոթ> հյուրանոցում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Չնայած այդ ամենը տեսանկարահանված էր, կային վկաներ, բռնությունն ակնհայտ էր, սակայն մարզպետը ոչ միայն մնաց անպատիժ, այլև շարունակեց պաշտոնավարել:
Հիմա նորից կան տեղեկություններ, որ միջադեպը տեսանկարահանված է, և նկարահանված կադրերը տնօրինում է նախաքննական մարմինը: Կա՞ երաշխիք, որ այս ողբերգական դեպքն էլ չի կոծկվի: Դա կախված է հասարակության դիմադրության իմունիտետից:
Երբ ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո Սուրիկ Խաչատրյանը անպատշաճ կերպով էր ընդունել մարզ մեկնած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ վերջինս իր թիմակիցների հետ գնացել էր պահանջելու մարզպետի հրաժարականը, հասարակությունը բուռն չարձագանքեց այդ փաստին: Ավելին՝ հենց ընդդիմադիր շատ շրջանակներում քամահրանքով էին վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այն նախաձեռնությանը, որ նա բավարարվում է՝ պահանջելով մի քանի մարզպետների, այդ թվում նաև՝ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: Եվ եթե ժամանակին նույն ակտիվ, ընդդիմադիր շրջանակները ոչ թե քամահրեին, այլ հետևողականորեն սատարեին Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր այդ խնջույքը գուցեև այսպիսի ողբերգական ավարտ չունենար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ